Արդի մոտեցումներ ու գործիքակազմ՝ մանկապատանեկան գրականության ոլորտի մասնագետների և գրադարանավարների համար

09.10.2023

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հիմնադրման 90-ամյակի շրջանակում հոկտեմբերի 4-6-ն անցկացվել է «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացը:

Վերապատրաստման դասընթացը վարել է Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, «IBBY Asahi reading promotion award»-ի մրցանակակիր, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացված եռօրյա տեսագործնական դասընթացը միտված էր գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի մասնագետների նոր գիտելիքների, հմտությունների, կարողությունների զարգացմանն ու շարունակական կրթության ապահովմանը:

Խոսելով դասընթացի կազմակերպման կարևորության մասին՝ «IBBY Արմենիա» ՀԿ- ի /Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ/ ղեկավար, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը նշել է, որ արդի տեխնոլոգիաների և մարտահրավերների դարում գրադարանային և մանկապատանեկան գրականության ոլորտում ևս նոր իրողություններին ու ժամանակակից մոտեցումներին ծանոթանալու և այդ նորույթները գործնականում կիրառելու անհրաժեշտություն կա: Տնօրենի խոսքով՝ «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացը գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի մասնագետների համար հրաշալի հնարավորություն էր գիտելիքների համալրման, նոր հմտությունների, կարողությունների ձեռքբերման, արդի մոտեցումներն ու գործիքակազմն աշխատանքային պրոցեսներում գործածելու համար:

Հեղինակավոր փորձագետ Զոհրե Ղայենին դասընթացի շրջանակում ներկայացրել է ընթեցանության խթանման ժամանակակից մեթոդները, 21-րդ դարում գրական տարածքների, գրադարանային համակարգերի ձևաչափերը, ոլորտի մասնագետների նոր գործառույթները, ճգնաժամային իրավիճակում գտնվող և առաձնահատուկ կարողություններ ունեցող երեխաների հետ աշխատանքային գործիքների ընտրությունը: Նա անդրադարձել է նաև երեխաների և ծնողների հետ ոլորտի մասնագետների աշխատանքին ու համագործակցության արդյունավետության արդի մեթոդներին:

Դասընթացի մասնակիցները ծանոթացել են IFLA մանկական գրադարանների ռազմավարական փաստաթղթին, որից հետո աշխատարանի ընթացքում փորձարկվել են առանձին գրադարանների համար ստեղծված մոդելները:

«Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացի ավարտին ծրագրի մասնակից գրադարանավարներին ու մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչներին տրվել են միջազգային որակավորման վկայականներ:

Վկայականները հանձնել են IBBY Արմենիա ՀԿ-ի, Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը և մանկապատանեկան գրականության ոլորտի անվանի մասնագետ, «IBBY Asahi reading promotion award» մրցանակակիր Զոհրե Ղայենին:

Զոհրե Ղայենին շնորհակալություն է հայտնել դասընթացի կազմակերպիչներին և մասնակիցներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, և հույս հայտնել, որ տեսական ու գործնական վերապատրաստման այս դասընթացը մեծ արդյունավետությամբ կծառայի ոլորտի բարելավմանը:

«Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստաման դասընթացն իրականացվում է «IBBY Արմենիա» ՀԿ-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ), Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ, IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի աջակցությամբ:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել