Ամփոփվեց Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

11.04.2023

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց Մանկապատանեկան գրքի և երաժշտության հոբելյանական 80-րդ շաբաթը, որն իր շուրջ համախմբել էր տասնյակ ընթերցող երեխաների, մշակութային գործիչների, ավագ ու երիտասարդ սերնդի մանկագիրների։

Մարտի 31-ից ապրիլի 7-ն ընկած օրերին գրադարանում մանկագիրների ու մանկական գրքերի թարգմանիչների հետ հանդիպումների շնորհիվ երեխաներն իրենց կողմից ընթերցված գրքերի ու դրանց հերոսների մասին հարցերի պատասխանները ստացան, մասնակցեցին երաժշտական խաղ-վիկտորինաների, վարպետության դասերի, կրթական դասընթացների ու քննարկումների։ Գրադարանի փոքրիկ հյուրերի համար կազմակերպվեցին մուլտֆիլմերի դիտումներ ու հեքիաթապատումներ, երաժշտական միջոցառումների ընթացքում երեխաները ծանոթացան ազգային նվագարաններին, մասնակցեցին երաժշտական կոլեկտիվ ունկնդրումների. ընթերցողները կոնֆերանս-հանդիպումի ընթացքում հնարավորություն ունեցան անմիջական շփում ունենալ ամենաընթերցված գրքերի երիտասարդ հեղինակների հետ:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել