Միջոցառում նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին

09.10.2026

Հոկտեմբերի 9-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «Տարվա հոբելյար» խորագրի շրջանակում անցկացվեց միջոցառում՝ նվիրված հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին։

Միջոցառման ընթացքում երեխաները ծանոթացան Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքի ու ստեղծագործական ուղուն, նրա երաժշտական ժառանգությանը և հայտնի ստեղծագործություններին։

Երաժշտական կատարումներով հանդես եկան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները՝ ներկայացնելով կոմպոզիտորի ստեղծագործությունները։

Այնուհետև երեխաները դիտեցին Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին տեսանյութ՝ ավելի մանրամասն ծանոթանալով նրա երաժշտական ժառանգությանը և Սպենդիարյանին՝ որպես արվեստագետ։

Միջոցառմանը հյուրընկալվել էին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի աշխատակիցները։ Թանգարանի ցուցադրությունների և կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ինեսա Խաչատրյանը երեխաներին ներկայացրեց կոմպոզիտորի մտահղացմամբ ստեղծված յուրօրինակ երաժշտական գործիքը՝ սպենդիարոֆոնը։ Նա իր հետ բերել էր նաև գործիքի կրկնօրինակը, և երեխաները հնարավորություն ունեցան տեսնելու այն և փորձեցին նվագել։

Տուն-թանգարանի կրթական ծրագրերի պատասխանատու Աննա Քոչարյանն էլ  ներկայացրեց «Ալմաստ» օպերայի ստեղծման պատմությունը՝ սահիկաշարի միջոցով ցուցադրելով  տարբեր տարիներին օպերայի բեմադրության նկարները և տարբեր տարիների ներկայացումների ազդագրերը։

Այցի շրջանակում թանգարանի աշխատակիցները գրադարանի ճեմասրահում՝ Ալեքսանդր Սպենդիարյանին նվիրված ցուցափեղկի մոտ, երեխաների հետ զրուցեցին նաև կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին հետաքրքիր տեղեկություններով՝ իրականացնելով ճանաչողական կրթական ծրագիր։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել