
Այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվեց Հայաստանի անկախության օրվան նվիրված դաս-պարապմունք։
Դասը վարեց Երևանի թիվ 186 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Իրինա Գրեյանը։
Դաս-պարապմունքը մեկնարկեց «Երևան-Էրեբունի» երգով, որից հետո այն շարունակվեց զրույցի և քննարկման ձևաչափով։
Ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ է նշանակում սիրել հայրենիքը և ինչպե՞ս պետք է դրսևորել այդ սերը։ Այս հարցերի շուրջ երեխաները հայտնեցին իրենց կարծիքը, քննարկվեցին նաև, թե ինչ է անկախությունը և ինչ նշանակություն ունի անկախ պետականությունը մեզ համար՝ որպես ազգ։
Ուսուցիչը կարևորեց նաև հայոց լեզվի, մշակույթի, պատմության և ազգային արժեքների պահպանումը։
Դասի ընթացքում խոսվեց նաև Հայաստանի անկախության կերտման ճանապարհի, Անկախության հռչակագրի ընդունումից հետո երկրի առջև ծառացած մարտահրավերների, միջազգային կառույցներին ինտեգրվելու և պետական ինստիտուտների ամրապնդման մասին։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև անկախ պետականության կերտման ուղուն, աշակերտները սահիկաշարով դիտեցին, թե ինչպես է Հայաստանի անկախության հռչակագրի տեքստը 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նիստում ընթերցել Արամ Մանուկյանը





