Ազգային գրադարանային շաբաթը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

26.04.2026

Ազգային գրադարանային շաբաթը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

📌Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ ապրիլի 13-20-ը անցկացվել է «Ազգային գրադարանային շաբաթը», որն իրականացվել է «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» կարգախոսի ներքո։ Շաբաթվա ընթացքում ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը։

📌Կազմակերպվել է վարպետության դաս Արագածոտնի մարզի դպրոցական գրադարանավարների համար, ինչպես նաև կլոր սեղան-քննարկում՝ Երևանի դպրոցական գրադարանների ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ։ Գրադարանում անցկացվել են բաց դասեր, հետաքրքիր մասնագիտական քննարկումներ։

📌Շաբաթվա ընթացքում գրադարանի ճեմասրահում ներկայացվել են ցուցադրություններ, իրականացվել են ճանաչողական-մասնագիտական այցեր և փորձի փոխանակման հանդիպումներ։

📌Միջոցառումները նպատակ ունեն կարևորել դպրոցական գրադարանների դերը և խթանելու դրանց զարգացումը ժամանակակից և նորարար միջավայրում։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել