Կախարդական ուղևորություն՝ Լուվրի թաքնված գանձերի պատմական էքսկուրս

27.03.2026

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մարտի 25-ին «Ֆրանկոֆոնիայի օրեր» ծրագրի շրջանակում օտարալեզու հավաքածուի սպասարկման բաժնում կազմակերպվել է դաս-պարապմունք՝ «Կախարդական ուղևորություն՝ Լուվրի թաքնված գանձերի պատմական էքսկուրս»:

Միջոցառման ընթացքում երեխաները ծանոթացել են Լուվրի թանգարանի տարբեր բաժինների ստեղծմանը և առանձնահատկություններին։ Նորովի են բացահայտել արվեստի և պատմության աշխարհը, վիրտուալ էքսկուրսիա կատարել Լուվրում։

Աշակերտները սահիկաշարի միջոցով դիտել են նկարներ, լսել պատմություններ, որոնք բացահայտել են յուրաքանչյուր բաժնի յուրահատուկ գաղտնիքները, ձեռք են բերել նոր գիտելիքներ Լուվրի մասին և ոգեշնչվել արվեստով և մշակույթով։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել