Հեքիաթային հանդիպում գրադարանում

08.09.2025

👱‍♀️Սեպտեմբերի 6-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան է այցելել ռուս մանկագիր Անաստասիա Ստրոկինան։

🌟Նա գրադարանի մեծ եւ փոքր ընթերցասերների հետ զրուցել է իր ստեղծագործությունների մասին և կիսվել գրական աշխարհի փոքրիկ ու հետաքրքիր գաղտնիքներով։

🥰Հանդիպման ընթացքում մանկագիրը տեսաշարի միջոցով գեղեցիկ նկարազարդումներ է ցույց տվել, ծանոթացրել այն հրաշալի վայրերին, որոնք հիմք են դարձել իր ստեղծագործությունների համար։

⁉️Հանդիպման ավարտին ընթերցասերները հարցեր են ուղղել գրողին, ստացել հետաքրքիր պատասխաններ։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել