Մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարելավում՝ գրադարանավարների  և մանկապատանեկան գրական ոլորտի մասնագետների համար

05.10.2023

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հոկտեմբերի 4-ին մեկնարկել է «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթացը, որն անցկացվում է գրադարանի 90-ամյակի շրջանակում: Վերապատրաստման դասընթացը վարում է Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտողդասախոս Զոհրե Ղայենին:

Դասընթացի առաջին օրը Զոհրե Ղայենին գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների հետ կիսվել է մասնագիտական փորձառությամբ, ներկայացրել է իր հեղինակած «Կարդա ինձ հետ» ծրագրի դրույթները: Այս համատեքստում նա խոսել է 21-րդ դարում մանկական գրադարանների գրադարանավարների դերակատարության, ժամանակակից գրական տարածքների, տարբեր իրավիճակներում ընթերցանության խթանման, ընթերցողների շրջանում տարվող աշխատանքի արդի միտումների, ինչպես նաև  ընթերցող-ծնող-գրադարանավար շղթայի փոխգործակցության կարևորության մասին: Ոլորտի փորձագետն անդրադարձել է նաև  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներկայացված գրագիտության նորագույն սահմանմանը և այդ հայեցակարգում գրադարանավարներին, մանկապատանեկան ոլորտի մասնագետներին վերապահվող ժամանակակից մոտեցումներին:

Զոհրե Ղայենին առանձնահատուկ ընդգծել է ոլորտում միջմշակութային գրագիտության, ներառականության խթանման, ճգնաժամային իրավիճակներում գրադարանավարների, գրական ոլորտի մասնագետների գործուն աջակցության կարևորությունը:

Նշենք, որ  փորձագետի յուրաքանչյուր թեմայով նյութի ներկայացումից հետո՝ դասընթացի մասնակիցները կազմել են խմբեր՝ ստացած տեսական գիտելիքները գործնական հմտություններով ամրապնդելու նպատակով: Դասընթացի ընթացքում քննարկումների և փորձի փոխանակման ձևաչափը հնարավորություն է ընձեռել մասնակիցներին համատեղ  գաղափարներ վեր հանել, ծանոթանալ մասնագիտական նորագույն գործիքակազմին և հմտություններին: Դասընթացն իրականացվում է IBBY Արմենիա ՀԿ-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ), Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ՝ IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի աջակցությամբ:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել