Գրադարանը` ներառականության հարթակ. «Ազգային գրադարանային շաբաթը» հագեցած կլինի բազմաբովանդակ միջոցառումներով

17.04.2025

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ իրականացվող «Ազգային գրադարանային շաբաթն» այս տարի կանցկացվի ապրիլի 14-21-ը։ Այն իրականացվելու է «Գրադարանը ներառականության հարթակ» կարգախոսի ներքո: «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառմանը հետաքրքիր և հագեցած ծրագրերով մասնակցում են ՀՀ պետական և համայնքային գրադարանները: Կլինեն տարաբնույթ միջոցառումներ` վարպետության դասեր, առցանց սեմինարներ, մասնագիտական այցեր ՀՀ մարզային և համայնքային գրադարաններ, ճանաչողական այց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական գրադարան, բարձրաձայն ընթերցանություն «Ջերմիկ անկյուն» կենտրոնի անդամների համար, ժեստերի լեզվով հեքիաթապատում` լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար, գրադարանային փոխայցեր և այլն։

Ամենամյա դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից` սկսած 2002 թվականից:

🤩«Ազգային գրադարանային շաբաթվա» մասնակիցներին սպասում է հետաքրքիր և բազմաբովանդակ ծրագիր։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել