Գրադարանավարի օրը գրադարանում

08.10.2026

Հոկտեմբերի 7-ին Հայաստանում նշվում է Գրադարանավարի օրը։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում օրը նշանավորվեց Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի երեխաների մասնակցությամբ կազմակերպված հետաքրքիր միջոցառմամբ։

Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի երեխաները գրադարանավարներին շնորհավորեցին ողջույնի խոսքով, ներկայացրին փոքրիկ թատերական բեմադրություն, իսկ դպրոցի «Շանթի հնչյուններ» երգչախումբը հանդես եկավ համերգային ծրագրով։ Երեխաները իրենց գնահատանքի խոսքն ասեցին գրադարանավարներին՝ կարևորելով նրանց աշխատանքն ու դերը երեխաների կյանքում։

Շնորհավորական խոսքով հանդես եկավ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը։ Նա գրադարանավարներին մաղթեց ուժ, եռանդ և ստեղծագործական աշխատանք՝ հույս հայտնելով, որ գրադարանավարի օրը կդառնա համապետական մեծ տոն, իսկ գրադարանավարի մասնագիտությունը՝ ամենապահանջվածներից մեկը։ Միջոցառման ավարտին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները պարգևատրվեցին պատվոգրերով՝ իրենց անձնվեր և նվիրված աշխատանքի համար։ Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Արմենուհի Զուռնաչյանը:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել