
Սեպտեմբերի 4-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ռուս մանկագիր, գրող և սցենարիստ Մարինա Մոսկվինայի հետ։
Հանդիպման ընթացքում Մարինա Մոսկվինան երեխաների հետ խոսեց իր ստեղծագործական ճանապարհի, գրքերի և հեքիաթների մասին, ներկայացրեց, թե ինչպես են ծնվում իր պատմությունները և ինչից է ոգեշնչվում ստեղծագործելիս։
Հեղինակը երեխաների համար կարդաց իր հեքիաթներից մեկը, ապա միասին դիտեցին հեքիաթի հիման վրա ստեղծված մուլտֆիլմը։ Հանդիպումն անցավ ինտերակտիվ շփման, հարցուպատասխանի և զրույցի ձևաչափով։
Մարինա Մոսկվինան երեխաներին պատմեց տարբեր հետաքրքիր ու զվարճալի պատմություններ, երեխաներն էլ իրենց հերթին ակտիվորեն մասնակցեցին զրույցին՝ կիսվելով իրենց պատմություններով։
Հանդիպումը հնարավորություն տվեց երեխաներին ճանաչել հեղինակին եւ բացահայտել գրքերի ու հեքիաթների զարմանահրաշ աշխարհը։
Հանդիպման վերջում Մարինա Մոսկվինան գրքեր նվիրեց գրադարանին, եւ փոխադարձաբար ստացավ խորհրդանշական նվերներ։





