Գրանցվելու կարգը

1. Գրադարանի ծառայություններից կարող են օգտվել 3-18 տարեկան՝ նախադպրոցական և դպրոցական երեխաներ, ուսանողներ, ինչպես նաև մանկական գրականության ընթերցանությունը կազմակերպողներ` մանկավարժներ, գրադարանավարներ... 
2. Գրադարանում կարող են գրանցվել անձը հաստատող փաստաթղթով (ծննդյան վկայական, անձնագիր):
3. Ընթերցողական տոմսը տրամադրվում է 1 տարի ժամկետով:
4. Գրանցվող անձը պետք է ունենա Երևան քաղաքի հաշվառում:
5. Բնակության տեղի կամ այլ էական փոփոխությունների դեպքում ընթերցողը պարտավոր է նախօրոք զգուշացնել գրադարանին:
6. Երևան քաղաքի հաշվառում չունեցող կամ ՀՀ մարզերում բնակվող անձինք գրադարանի հավաքածուից կարող են օգտվել տեղում կամ պատճենահանման եղանակով:  

Բաժանորդագրից օգտվելու կարգը`

1. Գրադարանը գրքատրամադրում է իրականացնում գրադարանից դուրս կամ ընթերցասրահում օգտվելու համար:
2. Ընթերցողը կարող է գրքից օգտվել 15 օր սահմանափակ ժամանակով և օգտագործման ժամկետը երկու անգամ երկարաձգելու իրավունքով. նոտաներից` 2 ամիս ժամկետով և 5 անգամ երկարաձգելու իրավունքով, եթե այն տվյալ ժամանակահատվածում պահանջարկ չունի:
3. Գրադարանից դուրս չեն տրվում ամսագրեր, թերթեր, բառարաններ, տեղեկատուներ, մեկ օրինակ գրքեր:


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում