Նորություններ

Չինական անկյուն՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

2014թ. նոյեմբերի 21-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Չինաստանի Hanban /չինարեն լեզվի տարածման կենտրոն/ ընկերության  նախաձեռնությամբ բացվեց  Չինական անկյուն: Գրադարանը համալրվեց չինարեն, անգլերեն և ռուսերեն  շուրջ 300 միավոր բազմաժանր գրականությամբ: Բացման արարողությանը հյուրերին ողջունեցին և չինական մթնոլորտ ապահովեցին գրադարանի <Արփի> ստուդիայի և Երևանի թիվ 53 մանկապարտեզի սաները: Բացմանը ներկա էին ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանատան կրթության և մշակույթի հարցերով առաջին քարտուղար Յե Շենը, Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի հայ և չին տնօրեններ Նարիա Գրիգորյանը և Յանգ Մեյխուան, մտավորականներ, գրողներ, գրադարանավարներ, ընթերցողներ, ինչպես նաև հայ և չին լրագրողներ: 300-ից ավելի գրքերն ու  տեսալսողական նյութերը՝ մանկական, գեղարվեստական, ուսուցողական և այլն, հնարավորություն կտան  ընթերցողներին ուսումնասիրելու չինարեն լեզուն, ծանոթանալու Չինաստանի հարուստ պատմությանը, գրականությանը, արվեստին, մշակույթին, կենցաղին ու ավանդույթներին: 



Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում