Նորություններ

Միջոցառում՝ նվիրված չինական աշնան տոնին

Սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում անցկացվեց հանդիսություն «Աշնան տոնը Չինաստանում» խորագրով` նվիրված չինական աշնան կեսի տոնին:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց թատերական հատված` Աշնան տոնի լեգենդի մասին, որն ուղեկցվում էր տոնի մասին պատմող տեսանյութով: Հնչեցին տոնին նվիրված բանաստեղծություններ, երաժշտություն, իսկ «Գոհար» պարային համույթը ներկայացրեց չինական պար` նոր բեմադրությամբ: 

Տոնին ընդառաջ ճեմասրահում ցուցադրված էին նաև գրադարանի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները` չինական հեքիաթների մոտիվներով: Ներկաներին ողջունեցին գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը և չինարենի ուսուցիչ Լյու Հուարոն՝ խոսելով հայ-չինական մշակութային կապերի, դրա զարգացման և գրադարանի չինական անկյան հետագա ծրագրերի մասին: 
Միջոցառմանը ներկա էին միջին և բարձր տարիքի դպրոցականներ, ուսանողներ, չինարեն լեզուն ուսումնասիրողներ: 

Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի օտարալեզու գրականության բաժինը:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում