Նորություններ

Հանդիպում գրող, մանկագիր, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ

Մայիսի 19-ին՝ ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-ցերեկույթ նվիրված գրող, նկարիչ, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի 65 ամյակին: Գրադարանի թատերական ստուդիայի սաները բեմականացրեցին հեքիաթ գրողի սիրված ստեղծագործությունների մոտիվներով. հեքիաթի հերոսները մանկական ստեղծագործությունների սիրված հեղինակին շնորհեցին «Մանկություն» երկրի թագավորության պատվավոր բանաստեղծ տիտղոսը: Փոքրիկները ներկայացրեցին նրա՝ տարբեր պարգևների արժանացած ավելի քան 3 տասնյակ մանկական ժողովածուները:
Միլիտոնյանի բանաստեղծություններից մի քանիսը վերածվել են երգերի. №84 մանկապարտեզի սաները կատարեցին նրա երգերից մեկը, որի երաժշտության հեղինակն է Լ. Համբարձումյանը:
Գրողին ողջունելու էին եկել նաև գրչակից ընկերները՝ Ս. Մուրադյանը, ով հանդես եկավ գրողի 65 ամյակին նվիրված շնորհավորական խոսքով և արտասանեց իր ստեղծագործություններից մեկը, Ա. Շեկոյանը, Ռ. Շառոյանը, Լ.Կարապետյանը, ով գրադարանին նվիրեց իր՝ «Ինչպես հեքիաթի ձին...» Միլիտոնյանին նվիրված գիրքը: Պապիկին ողջունելու էին եկել նաև թոռնիկները, ովքեր արտասանեցին
նրա բանաստեղծություններից: Իր շնորհակալական խոսքում սիրված բանաստեղծ Միլիտոնյանը երախտագիտություն հայտնեց ցերեկույթը կազմակերպողներին և հատկապես փոքրիկներին՝ իր ստեղծագործություններն ընթերցելու և ներկայացնելու համար: Հանդիպման ընթացքում նշվեց, որ «IBBY Հայաստանը» մանկագիրների Հ.Ք. Անդերսենի անվան մրցանակին է ներկայացրել Է.Միլիտոնյանի թեկնածությունը: Իսկ Բոլոնիայի մանկապատանեկան գրքի 2017թ. տոնավաճառի ընթացքում հրապարակվել է, որ 77 երկրի ներկայացուցիչներից մրցանակային փուլ անցել են 33 գրող, այդ թվում նաև հայաստանյան թեկնածուն: Ցերեկույթին ներկա էին գրողներ, գրականագետներ, Երևանի հիմնական դպրոցների սաներ, ուսուցիչներ, ծնողներ, լրագրողներ, գրքասերներ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում