Նորություններ

Գրադարանը նշեց Չինական նոր տարին

2015թ. փետրվարի 19-ին Չինաստանում նշվեց Չինական նոր տարին կամ ինչպես իրենց մոտ է ընդունված ասել՝ Գարնան տոնը: Այս առիթով՝ փետրվարի 20-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը կազմակերպեց և ներկայացրեց միջոցառում՝ նվիրված այս տոնին:
Միջոցառումը տեղի ունեցավ գրադարանի նորաբաց Չինական անկյունում, որին ներկա էին ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանի քաղաքական հարցերով խորհրդական Լուո Շի Սյոնգը, ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանատան կրթության և մշակույթի հարցերով առաջին քարտուղար Յե Շենը, ինչպես նաև դպրոցականներ, ուսուցիչներ, գրադարանավարներ և մի շարք այլ հյուրեր: Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին գրադարանի օտարալեզու բաժնի աշխատակիցների ներկայացրած տեսաֆիլմը՝ նվիրված Չինական նոր տարվան, որին զուգահեռ  ճանաչողական նյութ ներկայացվեց չինական մշակութային և պատմական իրադարձությունների, չինական պատի, չին ժողովրդի կարևոր հայտնագործությունների մասին, ինչպես նաև հնչեցին այս տոնին նվիրված երգեր: Միջոցառման ավարտին  ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանի քաղաքական հարցերով խորհրդական Լուո Շի Սյոնգը, ով ողջունեց ներկաներին և միջոցառման կազմակերպիչներին՝ նշելով, որ իրեն հաճելի է ներկա գտնվել իր երկրի մշակույթը ներկայացնող այս միջոցառմանը և հույս հայտնեց, որ գրադարանի մշակութային նորաբաց չինական այս անկյունը հնարավորություն կընձեռի գրադարանի ընթերցողներին՝ ծանոթանալու Չինաստանի մշակույթին, գրականությանը, պատմությանն ու ավանդույթներին, ընդհանրապես չին ժողովրդին և, որ հայերն էլ կսիրեն չինացիներին այնպես, ինչպես իրենք են հասցրել սիրել հայերին:         



Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում