Նորություններ

Գրադարանի աշխատակիցների այցը Գորիսի բուժկենտրոնի «Բալասան» մանկապատանեկան ընթերցանության անկյուն

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ մեկնարկած «Բալասան» ծրագրի շրջանակում նոյեմբերի 22-25-ը գրադարանի գիտքարտուղար Մ. Հովսեփյանը և երեխաների ազատ ժամանցի կազմակերպման սրահի աշխատակից Ռ.Գևորգյանն այցելեցին Գորիսի բժշկական կենտրոն: Այս տարվա հոկտեմբեր ամսին գրադարանի նախաձեռնությամբ կենտրոնի մանկական բաժանմունքում բացված «Բալասան» մանկապատանեկան ընթերցանության և մտավոր ժամանցի անկյունում նրանք բուժվող երեխաների համար կազմակերպեցին ինտելեկտուալ զարգացնող խաղեր, վիկտորինաներ: Անցկացվեց նաև հեքիաթապատում. պատմվեց հայկական ժողովրդական «Ծախած խրատը» հեքիաթը: Գրադարանի աշխատակիցների օգնությամբ երեխաները հորինեցին և ձեռքի տիկնիկների միջոցով բեմադրեցին փոքրիկ հեքիաթ, որն անվանեցին «Խելոք ծաղրածուն»:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում