Նորություններ

Ընթերցողական կոնֆերանս Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

Նոյեմբերի 19-ին Ազգային մանկական գրադարանի դահլիճում յուրահատուկ միջոցառում էր. տեղի ունեցավ «Գիրքը և ես» խորագրով ընթերցողական կոնֆերանս-դատավարություն: Մեղադրյալի աթոռին էր նստած գիրքը: Դատավարությունը վարեցին Երևանի Հյուսիսային համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի ուսանողները: 
Հյուրերի թվում էին գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, գրող Լևոն Նեսը, «Հայաստանի մշակութային հիմնադրամի» նախագահ Մանուկ Նիգոյանը,  Հյուսիսային համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի դեկան Լիաննա Հակոբյանը և «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Անի Ապիտոնյանը:   Ներկաները խոսեցին տեխնոլոգիաների դարաշրջանում գրքի արդիականության, անհրաժեշտության  և պատանիների ինքնազարգացման, ինքնաճանաչողության ճանապարհին գիրքն ընթերցելու կարևորության վերաբերյալ:
Թեմայի շուրջ կարծիքներ հայտնեցին բոլոր հյուրերը: Ելույթով հանդես եկան Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտքարտուղար Մադլենա Հովսեփյանը և փոխտնօրեն Ռուզաննա Թելունցը: Քննարկմանը մասնակցեցին նաև Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2, Մուրացանի անվան թիվ 18, Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71, թիվ 140 և թիվ 160 դպրոցների սաները: 
«Դատավարությունն» ավարտվեց մեղադրյալ կողմի՝ գրքի հաղթանակով: Միջոցառման ընթացքում հնչեցին գրքին նվիրված երգեր: 

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում