Նորություններ

Պարսկական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփվեց

Նոյեմբերի 16-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ամփոփվեց Պարսկական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը. կայացավ մրցույթի մրցանակաբաշխությունը: 2019 թ.-ի մայիսին մեկնարկած երկփուլ մրցույթին մասնակցում էին Երևանի Հակոբ Կարապենցի անվ. թիվ 6, թիվ 136 և 100, Լեոնիդ Ազգալդյանի անվ. թ. 200, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Գյումրի, Մեղրի, Կարբի և Աբովյան համայնքներից 12-15 տ. շուրջ 200 սան:     
 
Մրցույթի առաջին փուլը հաղթահարել էին 52 մասնակից, որից մրցանակային տեղերի արժանացան 8-ը. ժյուրիի կողմից սահմանված պարսկերեն և հայերեն լավագույն ասմունքողների 3-ական մրցանակներին համակազմակերպիչներ՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի կողմից շնորհվեց ևս 1-ական հատուկ մրցանակ համապատասխանաբար՝ հայերենի և պարսկերենի համար:
Մրցանակները հանձնեցին ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին, դեսպանության մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Գառնիկ Գևորգյանը:  
Պարսկերեն ասմունքի I մրցանակի արժանացավ Վլադ Ստեփանյանը (Մեղրիի մարզամշակութային կենտրոն), II մրցանակը տրվեց Ալբերտ Առաքելյանին (Գյումրիի թիվ 6 հիմն. դպրոց), III մրցանակը՝ Միլենա Հակոբյանին (Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոց): Պարսկերենով ասմունքի հատուկ մրցանակ ստացավ Լիլիթ Ստեփանյանը (Աբովյանի Ա. Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց): Հայերեն ասմունքի համար I մրցանակի արժանացավ Արաքսյա Գրիգորյանը (Կարբիի Վ. Թեքեյանի անվ. միջն. դպրոց), II մրցանակի՝ Գրիգոր Շահբազյանը (Երևանի Հ. Կարապենցի անվ. դպրոց), III մրց.՝ Միլենա Փալթաջյանը (Երևանի թիվ 136 հիմն. դպրոց): Գրադարանի հատուկ մրցանակ ստացավ Անի Արղությանը (Մխ. Սեբաստացի կրթահամալիր). նրանք արժանացան պատվոգրերի և հուշանվերների: 
Մրցանակաբաշխությանը Ազգալդյանի անվան դպրոցի սաները ներկայացրեցին Ֆիրդուսու «Շահնամե» վիպերգությունից մանրապատումներ, մյուսները պոեմից ասմունքեցին հատվածներ: Երաժշտական կատարումով հանդես եկան Պետական կոնսերվատորիայի IV կուրսի ուսանողուհի Լ. Դավթյանը՝ Մ. Հայրապետյանի նվագակցությամբ, և «Կապույտ մզկիթ»-ի ուսանող Գ. Գալթավյանը:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում