Նորություններ

«Ծիծեռնակ» ամսագիրը 90 տարեկան է

Նոյեմբերի 12-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական միջոցառում՝ նվիրված «Ծիծեռնակ» մանկական ամսագրի հիմնադրման 90 ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ, արձակագիր էդվարդ Միլիտոնյանը, մանկագիրներ Սաթենիկ Ղազարյանը, Օլգա Դարյանը և Ռոլանդ Շառոյանը, «Ծիծեռնակ» ամսագրի բարեկամ գրողներ և նկարիչներ: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի Գևորգ Աթարբեկյանի անվան հիմնական դպրոցի սաները:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց «Ծիծեռնակ» ամսագրի հիմնադրման պատմությունը. նշվեց, որ այն հրատարակվել է 1929 թ. Երևանում՝ «Հոկտեմբերիկ» անվանումով, իսկ 1965 թ ՝ «Ծիծեռնակ»: Ամսագրի էջերում տպագրվել են Թումանյանի, Աղայանի, Չարենցի, Խնկո Ապոր և այլ անվանի գրողների գործեր։
Ռոլանդ Շառոյանը ՀԳՄ անունից պատվոգիր հանձնեց «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանին: Իր հերթին խմբագրի կողմից պատվոգրեր հանձնվեցին ամսագրի ստեղծման աշխատանքներում ներդրում ունեցած գրողներին, նկարազարդողներին: Խմբագրության կողմից պատվոգրեր և գրքեր նվիրվեցին նաև այն մանուկներին, ում նկարչական և գրական աշխատանքները տպագրվել էին ամսագրի էջերում և արժանացել մրցանակային տեղերի:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում