Նորություններ

Հայաստանը մասնակցում է Շարժայի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառին

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան աջակցությամբ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Շարժայի գրքի միջազգային տոնավաճառին:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակության կազմում են «Էդիտ պրինտ» հրատարակչությունը, «GSM» ստուդիան և «IBBY Արմենիա» մշակութային ՀԿ-ն: Տոնավաճառին ներկայացվում է նշված հրատարակչությունների՝ վերջին տարիների հրատարակությունները, որոնց թվում՝ մանկապատանեկան գրականություն՝ Թումանյանի, ինչպես նաև այլ հեղինակների հեքիաթները, պատմվածքներ, ուսուցողական գրքեր, Հայաստանի մասին պատմող պատկերագրքեր:
Ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում արտասահմանյան հրատարակչություններին, գրական գործակալություններին և թարգմանիչներին ներկայացվում է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը (որով նախարարությունն աջակցում է արտերկրի հրատարակչություններին՝ հայ դասական և ժամանակակից գրականություն հրատարակելու համար):
Տոնավաճառի շրջանակում Ազգային մանկական գրադարանի տնօրեն, «IBBY Հայաստան» ՀԿ-ի նախագահ Ռուզան Տոնոյանը հանդիպել է ԱՄԷ մանկապատանեկան գրականությանհեղինակավոր հրատարակչության՝ «Կալիմաթ Գրուպ» հիմնադրամի ղեկավար Ամնա Ջումայի հետ, քննարկել հայ և արաբ մանկագիրների գրքերը երկու լեզուներով թարգմանելու համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև հեռանկարային այլ ծրագրեր: Կողմերը պայմանավորվել են ստեղծել հայերեն-արաբերեն գրքեր, ինչպես նաև իրականացնել հայ և արաբ հրատարակիչների փորձի փոխանակման ծրագրեր:
Այս օրերին հայկական տաղավար են այցելում գրահրատարակչության ոլորտի մասնագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: Հայկական պատվիրակությունը Շարժայի «Օհաննէսեան» հայկական վարժարանի տնօրեն Վարդուհի Փիլիպոսյանի գործուն աջակցությամբ կազմակերպել է դպրոցի սաների և ուսուցիչների այցը հայկական տաղավար, որտեղ երեխաներին ներկայացվել է հայաստանյան հրատարակչական արտադրանքը: Հայկական պատվիրակությունը տոնավաճառի ավարտից հետո տաղավարում ցուցադրված ամբողջ գրականությունը կնվիրի «Օհաննէսեան» վարժարանի գրադարանին:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում