Նորություններ

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է Շարժայի միջազգային գրքի ամենամյա տոնավաճառին

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը առանձին տաղավարով մասնակցում է Շարժայի միջազգային գրքի ամենամյա տոնավաճառին:
Գրադարանի առաջնորդությամբ Հայաստանի պատվիրակության կազմում են՝ «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը, «GSM» ստուդիան և «IBBY Արմենիա» մշակութային ՀԿ-ն: Տոնավաճառի շրջանակում Ազգային մանկական գրադարանի տնօրեն, «IBBY Հայաստան» ՀԿ-ի նախագահ Ռուզան Տոնոյանը հանդիպեց «Կալիմաթ Գրուպ»-ի՝ ԱՄԷ մանկապատանեկան լավագույն հրատարակչության ներկայացուցիչ, հիմնադրամի մենեջեր Ամնա Ջումայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ և արաբ մանկագիրների գրքերը երկու լեզուներով թարգմանելու հեռանկարային համագործակցության հնարավորությունները: Կողմերը նախապես պայմանավորվեցին ստեղծելու հայերեն - արաբերեն երկլեզու գրքեր, ինչպես նաև իրականացնել հայ և արաբ հրատարակիչների փորձի փոխանակման ծրագրեր:
“Hamzat Wassl” արաբական օրաթերթին և “Год литературы” ռուսական կայքին տրված մեր պատվիրակության հարցազրույցներում կարևորվում էր խոշոր տոնավաճառներին Հայաստանի մասնակցությունը, քանի որ նրանք ոչ միայն լավ հարթակ են հայ գիրքը տեղի հայ համայնքին ցույց տալու, այլև հնարավորություն՝ մեր մշակույթը ներկայացնելու օտարազգի գրքոլորտի ներկայացուցիչներին՝ ստեղծելով մշակութային երկխոսության և հեռանկարային համագործակցության նախադրյալներ:
Հիշեցնենք, որ տոնավաճառը մեկնարկել էր հոկտեմբերի 30-ին և շարունակվելու է մինչև նոյեմբերի 9-ը:

Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում