Նորություններ

Ազգային մանկական գրադարանի նոր նախաձեռնությունը

Հոկտեմբերի 25-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բժշկական կենտրոնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ «Բալասան» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Բալասան» մանկապատանեկան ընթերցանության և մտավոր ժամանցի անկյան բացումը: Ներկա էին Ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռ. Տոնոյանը, Գորիս ԲԿ-ի տնօրեն Դ. Մաշուրյանը, մտավորականներ և արվեստագետներ: Ստացիոնար բուժում ստացող փոքրիկները դերասան Ստ. Շահինյանի ներկայացմամբ ունկնդրեցին Հովհ. Թումանյանի հեքիաթներից:
Նորաբաց անկյունը համալրվեց ինտելեկտուալ խաղերով, 
մանկապատանեկան, գեղարվեստական, ճանաչողական նոր պատկերազարդ հրատարակություններով: 
Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների հոգևոր առողջությանը և լուծել ստացիոնար բուժման ընթացքում մանուկների բովանդակային զբաղվածության, բժիշկ-երեխա կապի սերտացման և բուժվող երեխաների նպատակային, հետաքրքիր և արդյունավետ զբաղվածության խնդիրը
 Ծրագիրը կշարունակվի մինչև տարեվերջ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում