Նորություններ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում բացվեց Արաբական անկյուն

 Հոկտեմբերի 11-ին գրադարանում տեղի ունեցավ Արաբական անկյան պաշտոնական բացումը: Ներկաներին ողջունեց գրադարանի տնօրեն Ռ. Տոնոյանը: Նա նշեց, որ գրադարանը կարևորում է միջազգային համագործակցային կապերը՝ հավելելով, որ Անկյունը արաբական աշխարհի հարուստ պատմությանը, մշակույթին, գրականությանը, արվեստին և ավանդույթներին ծանոթացնելու և երկու լեզվամշակույթների ներկայացուցիչների միջև արդյունավետ համագործակցության հարթակ կդառնա: Ելույթով հանդես եկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ն. Խաչատուրյանը, ում կարծիքով Անկյունը կնպաստի հայ երեխաների աշխարհաճանաչողության և արաբերենի նկատմամբ հետաքրքրության ընդլայնմանը: ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին, շնորհավորելով ներկաներին, նշեց, որ ծրագիրն իրականացվել է հանդուրժողականության տարվա շրջանակում: «...Մենք այստեղ ենք, որպեսզի ավելի զարգացնենք և խորացնենք համագործակցությունը մշակույթի և կրթության ոլորտում», - հավելեց նա: Բացմանը ներկա էին նաև ՀՀ Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, մշակութային և հասարակական գործիչներ, մտավորականներ, հյուրեր:
Գրադարանի թատերական խմբակը արաբերեն բեմադրեց Նուրա Աբբաս Ալ Խուրի «Ոսկե արմավներ» հեքիաթը: Հիշեցնենք, որ Անկյունը բացվել է ՀՀ-ում ԱՄէ դեսպանատան աջակցությամբ, Ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ և IBBY ԱՄԷ-ի ու արաբական «Կալիմաթ» հիմնադրամի օժանդակությամբ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում