Նորություններ

Գրադարանավարի օրը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

Հոկտեմբերի 7-ին Հայաստանում տոնվում է Գրադարանավարի օրը, որը նպատակ ունի արժևորել գրադարանավարների դերը մշակութային ժառանգության պահպանման և հետագա սերունդներին փոխանցման, ինչպես նաև ընթերցանության խթանման գործում: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տարվա Թումանյան-Կոմիտաս 150 ամյակների խորհրդին համահունչ և Գրադարանավարի օրվա առիթով կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, որի առանցքը Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործությունների ներկայացումն էր. սահադիտումով ներկայացվեցին նրանց լուսանկարները: Ցուցադրվեցին տիկնիկային և թատերական ներկայացումներ թումանյանական մոտիվներով, միաժամանակ տարբեր սրահներում ընթերցողների մասնակցությամբ անցկացվեցին վիկտորինաներ մեծ երգահավաքի և ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունների թեմաներով: Գրադարանում ներկայացված էր երկու ցուցահանդես «Հովհաննես Թումանյան-150» և «Գևորգ Էմին-100» խորագրերով:  Օրն ամփոփվեց երաժշտական կատարումներով: Ճեմասրահում հնչեց կոմիտասյան ստեղծագործությունների շարք. ելույթ ունեցան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի քանոնի դասարանի սաներ Մ. Մուսինյանը և Ք. Ենգոյանը /ուսուցիչ՝ Ծովինար Հովհաննիսյան/ և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողական լարային քառյակը: Գրադարանավարներին օրվա կապակցությամբ շնորհավորեց Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռ. Տոնոյանը:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում