Նորություններ

Աչաջուր համայնքի երեխաները ընթերցանության նոր անկյուն ունեն

Հոկտեմբերի 5-ին վերաբացվեց Տավուշի մարզի Աչաջուր համայնքի գրադարանը։ Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան «IBBY Հայաստանի» նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռ. Տոնոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջ. Յամադան, մշակույթի գործիչներ: Ներկա էին նաև գրքոլորտի տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ, հյուրեր:
 
Տկն Տոնոյանը շնորհավորեց ներկաներին գրադարանի վերաբացման առիթով՝ նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա համայնքի մտավոր ներուժը կենտրոնացնելու և մյուս համայնքներին օրինակ ծառայելու համար։ «Աչաջրի մշակույթի տան շենքում գործող գրադարանն իր դռներն է բացում ընթերցասերների առջև բոլորովին նորոգված, տեխնիկապես վերազինված և նոր գրքերով համալրված...Նախաձեռնությունը ևս մեկ խորհուրդ ունի՝ հերթական անգամ արժևորել գրադարանների դերն ու նշանակությունը ընթերցանության կազմակերպման և խթանման գործում», - հավելեց նա։ Պրն Յամադան, նշեց, որ Տավուշի մարզը Հայաստանի իր ամենասիրելի վայրն է դարձել, իսկ գրադարանը՝ երեխաների ամենասիրելի վայրը պետք է լինի: «Կարծում եմ, սա ամենակարևոր իրադարձությունն է ձեր երեխաների կյանքում», - դիմեց նա աչաջուրցիներին։
Աչաջուր համայնքի երեխաների մասնակցությամբ միջոցառումից հետո ՀՀ Ճապոնիայի դեսպան պրն Յամադան և տկն Տոնոյանը Աչաջրի համայնքապետ Կ. Ղալթախչյանի հետ կտրեցին բացման ժապավենը։ Հիշեցնենք, որ գրադարանը վերաբացվել է IBBY-ի հայաստանյան ներկայացուցչության և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ IBBY Yamada դրամաշնորհային ծրագրով։ Վերանորոգման աշխատանքներին աջակցել են Տավուշի մարզպետարանն ու Աչաջրի համայնքապետարանը, մի շարք գործարարներ, իսկ գրադարանի հավաքածուն համալրվել է Էդիթ Պրինտ, Զանգակ, Անտարես, Ջի Էս Էմ հրատարակչությունների, և Նոյյան տապան, Բուկինիստ գրախանութների կողմից նվիրաբերված նոր ավելի քան 500 միավոր, հիմնականում մանկապատանեկան, գունազարդ գրքերով։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին նախաձեռնության բոլոր աջակիցներին:

Անդրադարձ գրադարանի վերաբացմանը 
http://tavush.mtad.am/news/item/2019/10/07/girq/

https://www.youtube.com/watch? v=RMwXBpoWJOU&feature=youtu.be&t=2220

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում