Նորություններ

Եվրոպական ժառանգության օրերը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

 Սեպտեմբերի 28-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում «Արվեստ և ժամանց» խորագրի ներքո տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն էր հայ մանուկներին և պատանիներին ծանոթացնել եվրոպական գրականությանն ու արվեստին՝ նրանց էլ ավելի մոտեցնելով եվրոպական մշակույթի բացահայտմանը: Գրադարանի դահլիճում և սրահներում տարբեր տարիքի ընթերցողների համար անցկացվեցին գրական և երաժշտական ցերեկույթներ, տիկնիկային և թատերական ներկայացումներ: 
Հեքիաթի սրահում ցուցադրվեց «Ճշմարտախոս Սվենը» տիկնիկային բեմականացումը. փոքրիկ հյուրերը դիտեցին նաև «Երեք խոզուկները» հեքիաթը գրադարանի թատերական ստուդիայի սաների բեմականացմամբ: Միաժամանակ գրադարանի տարբեր սրահներում տեղի ունեցան հանդիպում- քննարկումներ և ընթերցողների մասնակցությամբ բարձրաձայն ընթերցանություն:  Այս տարի աշխարհը տոնում է Ալ. Պուշկինի ծննդյան 220 ամյակը, և գրադարանի ընթերցասրահում ևս ներկայացվեց ռուս գրողի կյանքը, գործունեությունը, ընթերցվեցին հատվածներ նրա հայտնի երկերից, այդ թվում՝ Հայաստանին նվիրված բանաստեղծություններ: Արդի գերմանացի գրողների սիրային պոեզիային նվիրված միջոցառմանը գերմաներեն ներկայացվեցին Ռիլկեի և Բրեխտի երկերը, իսկ Մենդելսոնի ծննդյան 210 ամյակին նվիրված երաժշտական ցերեկույթին Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաների կատարմամբ հնչեցին գերմանացի կոմպոզիտորի մեղեդիները:
Միջոցառումների շարքն ամփոփվեց «Հայացք դեպի Եվրոպա» խորագիրը կրող հանդիպում-ցերեկույթով: Երևանի տարբեր բուհերի ուսանողները խոսեցին եվրոպական գրականության և մշակույթի՝ իրենց վրա ունեցած ազդեցության,
ժամանակակից եվրոպական գրականության մասին՝ համեմատական տանելով արդի եվրոպական և հայ գրականության միջև:
Գրադարանում ամբողջ օրվա ընթացքում ցուցադրվեցին եվրոպացի գրողների գրքերը:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում