Նորություններ

Ազգային մանկական գրադարանը Մոսկվայում մասնակցեց ընթերցանության համաժողովի. պարգևատրվեցին «Ճանապարհորդություն հեքիաթով» մրցույթի հաղթողները

 Մոսկվայում՝ Համագործակցության երկրների ընթերցանության համաժողովի շրջանակում մանկապատանեկան ընթերցանությանը նվիրված սեկցիայում սեպտեմբերի 18-ին իրականացվեց «Ճանապարհորդություն հեքիաթով» միջազգային ստեղծագործական մրցույթի մասնակից ԱՊՀ 6 երկրի հաղթողների մրցանակաբաշխությունը: Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից Հայաստանից պարգևատրվեց միջազգային ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված Դավիթ Ներսիսյանը /12 տ., Երևան/, ով ստացավ իր և մյուս հաղթողների ստեղծագործությունների՝ «Ճանապարհորդություն հեքիաթով» երկլեզու
ժողովածուն, դիպլոմ և նվերներ: Շնորհավորանքներին ի պատասխան ելույթ ունեցան մրցույթի միջազգային ժյուրիի անդամները /Հայաստանից՝ Գ.Կարապետյանը/: Մրցույթը ցույց տվեց, որ մանուկների հեքիաթային աշխարհը սահմաններ չի ճանաչում, իսկ մանկական գրադարանները միավորում են տարբեր ազգերի
երեխաներին: Գիրք-ժողովածուն կնվիրաբերվի նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին` մրցույթի իրականացմանն աջակցած բոլոր երկրների գրադարանների շարքում: Նշենք, որ Հայաստանի պատվիրակության կազմում ընթերցանության համաժողովին Խնկո Ապոր անվ. ազգային մանկական գրադարանից մասնակցում էին անձնակազմի կառ. ղեկավար Գ.Կարապետյանը և օտարալեզու
գրականության բաժնի առաջատար գրադարանավար Ա.Մակարյանը, ով մանկապատանեկան ընթերցանությանը նվիրված սեկցիայում հանդես եկավ «Մանկական ընթերցանության խթանումը Հայաստանի ազգային մանկական
գրադարանում և մանկական գրքի առաջխաղացումը թվային միջավայրում» թեմատիկ ելույթով: Ներկայացվեց նաև սահադիտում-շնորհանդես գրադարանի գործունեության և ծրագրերի վերաբերյալ: Համաժողովը մեկ քայլ էր դեպի ԱՊՀ երկրների համագործակցություն. այն նպատակ ուներ համախմբելու գրքի
ոլորտի մարդկանց և գրքի նկատմամբ իրական հետաքրքրություն ունեցող ԱՊՀ մասնագետներին: Համաժողովի մասին ավելին՝ Ռուսաստանի պետական մանկական գրադարանի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի  կայքէջերում.

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում