Նորություններ

Գրադարանում ամփոփվեց «Ամառային ստեղծագործական դպրոց» ծրագիրը

Սեպտեմբերի 11-ին գրադարանի ճեմասրահում ցուցադրվեցին մանկապատանեկան ստեղծագործական անվճար խմբակներ հաճախած երեխաների աշխատանքները, իսկ թատերական խմբակի պարապմունքներն ամփոփվեցին Հովհ. Թումանյանի «Չարի վերջը» և «Սուտասանը» հեքիաթների բեմադրությամբ: Ծրագրի փոքրիկ շահառուներն ամռան 3 ամիսներին հնարավորություն էին ստացել ըստ իրենց նախասիրության և անվճար հիմունքներով հաճախելու նկարչության, խեցեգործության, հուլունքագործության, ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակների և, հմուտ մասնագետների օգնությամբ, ձեռք բերելու և զարգացնելու ստեղծագործական նոր հմտություններ:  Նշենք, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 3-ից մեկնարկած՝ խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական խմբակներում ընդգրկվել էին հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների և սահմանապահների՝ 7-15 տարեկան 55 երեխա, ովքեր անվճար մասնակցեցին
«Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց խոցելի խմբի երեխաների համար» ծրագրով նախատեսված կրթամշակութային պարապմունքներին: Սաների համար, պարապմունքներին զուգահեռ, ճանաչողական այցեր կազմակերպվեցին դեպի Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններ, Տեր-Ղազարյանների միկրոարվեստի թանգարան և «Մոսկվա» կինոթատրոն: Ծրագիրը միտված էր նշյալ խմբերի երեխաների ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, նրանց ամառային արձակուրդի բովանդակալից անցկացմանը:  Միջոցառման ավարտին վկայագրեր հանձնվեցին նաև գրադարանի արդեն ամենամյա դարձած ամառային դպրոցի 2019 թ. կամավորներին:

Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում