Նորություններ

Ազգային մանկական գրադարանի ամառային դպրոցն ամփոփվեց

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում օգոստոսի 30-ին ավարտվեց  արդեն ամենամյա դարձած ամառային դպրոցը: Ավելի քան 50 երեխա մասնակցեց գրադարանի կողմից կազմակերպված ուսումնամշակութային միջոցառումներով հագեցած ծրագրին:  Արդեն երրորդ տարին է, որ գրադարանն իր դռները բացում է թե՛ Հայաստանաբնակ, թե՛ արտասահմանից ժամանած հայ մանուկների և պատանիների առջև՝ իմաստավորելով նրանց ամառային արձակուրդը: Երեխաներին հնարավորություն է ընձեռվում մասնակցել տարաբնույթ միջոցառումների, բացօթյա խաղերի, նկարչության, երաժշտության, անգլերենի և ռուսերենի փոխգործուն պարապմունքների, ինչպես նաև ինքնապաշտպանության դասերի: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի նույնպես ամառային դպրոցի սաները գրքերի ընթերցանության և քննարկումների, ուսուցողական, ինտելեկտուալ խաղերի միջոցով զարգացրին իրենց ճանաչողական և ստեղծագործական հմտությունները, կատարելագործեցին արդեն իսկ
ունեցած կարողությունները՝ միաժամանակ ընդլայնելով իրենց հետաքրքրությունների շրջանակը: Երեխաներն այցելեցին գրատներ, տուն-թանգարաններ, թատրոններ, կինոթատրոններ և ցուցահանդեսներ, մասնակցեցին թանգարանային փոխգործուն ծրագրերի:

Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում