Նորություններ

Հունիսմեկյան միջոցառումներ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

Հայաստանում, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ երկրներում, հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը. այն ամենահին միջազգային տոներից է, որը Հայաստանում հայտնի է որպես երեխաների իրավունքների պաշտպանության օր: Օրվա խորհրդին համապատասխան Երևանում և տարբեր մարզերում մանուկներին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ևս ավանդաբար շնորհավորում է բոլոր մանուկներին և մանկական մշակութային միջոցառումներով նշանավորում երեխաների օրը: Հունիսի 1-ի հանդիսավոր տոնումը գրադարանում նպատակ ունի կրկին անգամ կարևորել երեխաների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը և ստեղծել հետաքրքիր և անկաշկանդ մշակութային հարթակ երեխաների տոնական տրամադրությունն ու շփումը ապահովելու համար: Օրվա կապակցությամբ հունիսի 1-ին գրադարանում «Հայ ասպետ» դպրոցի սաները և ընթերցողները մարզերից ժամանած աշակերտների համար բեմադրեցին Կառլոս Եղիազարյանի «Դեպք խաղաղ անտառում» պիեսը, որն ուղեկցվեց մանկական երգերի կատարմամբ, իսկ հունիսի 3-ին՝ հունիսմեկյան միջոցառումների շրջանակում, գրադարանը այցելություն իրականացրեց Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված այցելության ծրագրում փոքրիկների համար նախապատրաստվել էին Խնկո Ապոր առակների մոտիվներով տիկնիկային և կենդանի տիկնիկներով ներկայացում, փոխգործուն անգլերեն և խաղեր, ժամանցային հանելուկներ, մանկական երաժշտություն և պար: Հունիսի 1-ից սկսվեց դպրոցական արձակուրդը, որի ընթացքում գրադարանը կհյուրընկալի բազմաթիվ երեխաների. ամառային դպրոցի շրջանակում կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ, նկարչության, անգլերենի և ռուսերենի փոխգործուն պարապմունքներ, ուսուցողական խաղեր, գրքի քննարկումներ, ինչպես նաև ճանաչողական այցեր դեպի թանգարաններ: Հավելենք, որ հունիսի 3-ից գրադարանում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկեց խեցեգործության, հուլունքագործության, ասեղնագործության, թատերական և տիկնիկագործության խմբակներով ստեղծագործական ամառային դպրոց սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների և սահմանապահների երեխաների համար:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում