Նորություններ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մասնակցեց 2019 թ. համառուսական գրադարանային համաժողովին

 Գրադարանը Ռուսաստանի գրադարանային ասոցիացիայի պաշտոնական հրավերով 2019 թ.- ի մայիսին Ռուսաստանի գրադարանային մայրաքաղաք հռչակված Տուլայում մասնակցեց համառուսական գրադարանային ամենամյա համաժողովին:
Գրադարանի ներկայացուցիչ Գայանե Կարապետյանը «Գրադարանային գործի զարգացման հայեցակարգը և ստրատեգիական խնդիրները...» համաժողովի հանդիսավոր բացմանը հայ գրադարանավարների անունից
ողջունեց բոլոր մասնակիցներին, իսկ միջազգային համագործակցությանը նվիրված «Աշխարհի գրադարանային ասոցիացիաները» քննարկման հարթակի աշխատանքներին մասնակցեց «ԱՊՀ երկրների ազգային ասոցիացիաներ. SWOT-վերլուծություն և զարգացման հեռանկարներ» թեմատիկ զեկույցով:
Գ.Կարապետյանը Ն.Արզումանյանի /Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարան/, ԱՊՀ մի շարք երկրների և Չեխիայի մասնագետների հետ մասնակցեց գրադարանային միավորումների SWOT-վերլուծության և զարգացման հեռանկարների ամփոփմանը. քննարկվեցին նաև գրադարանային միավորումների արդյունավետ
փոխգործակցության հիմնահարցեր: ԱՊՀ հյուրերն այցելեցին Տուլայի մարզի տեսարժան վայրեր և «Լև Տոլստոյի անվան թանգարան-կալվածք «Յասնայա Պոլյանա» հուշահամալիր-արգելոց:

Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում