Նորություններ

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումներ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

 Գրադարանը մայիսյան տոներին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպեց, որոնց նպատակն էր պատանիներին ծանոթացնել հայոց պատմության հերոսական էջերին և հայ ժողովրդի մեծագույն նվաճումներին, հայրենիքին նվիրվածության, քաջության ու սխրանքի դասեր տալ նրանց:
Ավագ դպրոցականների սրահում կայացավ «Փառապանծ Շուշի» խորագրով ցերեկույթ՝ նվիրված Արցախյան պատերազմին և Շուշիի ազատագրմանը. ընթերցողները ներկայացրեցին Արցախյան պատերազմից հերոսական
դրվագներ, հնչեցին Շուշիին նվիրված բանաստեղծություններ և հերոսական երգեր:
Ընթերցասրահում անցկացվեց թեմատիկ վիկտորինա՝ մայիսյան հաղթանակների, Արցախյան պատերազմի և Սարդարապատի ճակատամարտի մասին հարցադրումներով: Հնչեցին հայրենասիրական երգեր, ընթերցողները
ծանոթացան մայիսյան հաղթանակներին նվիրված էլեկտրոնային նյութերին, դիտեցին տեսաֆիլմեր հայ հերոսների ռազմական սխրանքների մասին:
Միջոցառումների շրջանակում փոքրիկների համար բարձրաձայն ընթերցվեցին հատվածներ «Հայոց բանակը մանուկների աչքերով» գրքից, ձայնադարանում հայրենասիրական զրույցներն ուղեկցվեցին «Հաղթանակի երգերի» շուրջ 30 ունկնդրումով, ավելի քան 30 անգամ դահլիճում ցուցադրվեց հայոց բանակին նվիրված
տեսաֆիլմ, կազմակերպվեցին «Արիության դասեր» թեմայով գրքերի ցուցահանդեսներ, ընթերցասրահում ցուցադրվեցին Հայաստանի առաջին հանրապետությանը և Սարդարապատի ճակատամարտին նվիրված գրքեր:
Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվեց նաև Ջազի միջազգային օրվան նվիրված ցերեկույթ: Գրադարանն այս միջոցառումների շրջանակում ընդունեց շուրջ 4000 այցելու՝ աշակերտներ, մանկավարժներ և ծնողներ Երևանի տասնյակ դպրոցներից և Հայաստանի 5 մարզից:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում