Նորություններ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տոնեց Ջազի միջազգային օրը

Մայիսի 22-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Ջազի միջազգային օրվան:
Ներկաները ունկնդրեցին հայտնի երաժիշտների ստեղծագործությունները՝ Երևանի երաժշտական դպրոցների սաների ու անսամբլների կատարմամբ։ Ելույթներով հանդես եկան Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սաքսոֆոնահարների քառյակը (ուսուցիչ՝ Էդուարդ Ներսիսյան), «Hi music band» վոկալ անսամբլը
(գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Վահե Հայրապետյան), «Black Angels Band»-ը (գեղարվեստական ղեկավար՝ Հ. Հարությունյան)։ Դաշնակահար Աղավնի Հովհաննիսյանի նվագակցությամբ ելույթ ունեցան Ալեքսանդր
Սպենդիարյանի երաժշտական դպրոցի սաներ Մերի Մուսինյանը և Քրիստինե Ենգոյանը (ուսուցիչ՝ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան)։ Մեներգերով հանդես եկավ Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան Արմա
Գալոյանը։ Արմա Գալոյանը սաքսոֆոնահար Դավիթ Պետրոսյանի և «Black Angels Band»-ի հետ միասին կատարեց նաև Սթիվ Վանդերի "Isn't She Lovely" ստեղծագործությունը։ Ցերեկույթի ընթացքում ներկայացվեց ջազի՝ որպես երաժշտական առանձին ճյուղի ձևավորման ու հետագա զարգացման պատմությունը։ Խոսվեց, թե ինչպես այն սկիզբ առավ ԱՄՆ-ի Նոր Օռլեանի աղքատ թաղամասերում ու
արվարձաններում, ու կարճ ժամանակ անց տարածվեց ամբողջ երկրով մեկ՝ դառնալով առաջատար երաժշտական ուղղություն: Ներկայացվեց նաև հայկական ջազի զարգացման պատմությունը: Առաջին ջազ նվագախումբը Հայաստանում դեռ 1936 թվականին հիմնեց շեփորահար Ցոլակ Վարդազարյանը` կոմպոզիտոր Մարտին
Վարդազարյանի հայրը: Հնչեցին հայ ջազմենների, երգահանների մտքերը ջազի վերաբերյալ: Ցերեկույթի պատվավոր հյուրն էր հայ ջազային երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կատուներ» ավանգարդ- ջազ- ռոքային խմբի ղեկավար Վահագն Հայրապետյանը: Նշենք, որ 2011 թ․ անվանի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի
ընդունած բանաձևի հիման վրա ապրիլի 30-ը հռչակվեց Ջազի միջազգային օր։ Այն նշվում է մոտ 100 ջազային ստանդարտների հեղինակ Դյուկ Էլինգթոնի ծննդյան օրը: Այդ օրն ամբողջ աշխարհում տոնվում է Ջազի միջազգային օրը, անց են կացվում համերգներ ու թեմատիկ միջոցառումներ։ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Ջազի միջազգային օրվան նվիրված ցերեկույթը ներառել էր մայիսյան միջոցառումների ցանկում։

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում