Նորություններ

Երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Կոմիտասի 150 ամյակին

 Մայիսի 16-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հանճարեղ կոմպոզիտոր, բազմաթիվ շարականների հեղինակ Կոմիտասի 150 ամյակին։ Միջոցառումը մեկնարկեց Կոմիտասի ու նրա ընտանիքի նկարների ցուցադրությամբ: Ներկայացվեց մեծն երգահանի կենսագրությունը, հնչեցին մեծերի մտքերը նրա մասին: Երաժշտական և պարային ելույթներով հանդես եկան Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի
երգչախումբը, Ալեքսանդր Սպենդիարյանի և Կոնստանտին Սարաջյանի անվան դպրոցների, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի, Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի դպրոցի սաները, «Գոհար» պարային համույթի պարուհիները/գեղ. ղեկ.՝ Գոհար Մարտիրոսյան/, Ալեքսանդր Սպենդիարյանի
անվան օպերայի թատրոնի երգչախմբի անդամ Լուսինե Առաքելյանը, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողներն ու «Վելվետ» լարային քառյակը։
Հնչեցին «Ծիծեռնակ», «Մանի ասեմ», «Վաղարշապատի պար», «Կուժն առա», «Գնա-գնա» «Կաքավիկ», «Կանչե կռունկ», «Ալագյազ», «Խնկի ծառ», «Երկինքն ամպելա», «Կռունկ», «Անձրևն եկավ», «Նուբար- նուբար», «Ալ այլուղս», «Քելե-քելե» երգեր։
Ցերեկույթը վարեցին ռեժիսոր Մ. Գասպարյանը, գրադարանի ակտիվ ընթերցողներ Ս. Մարտիրոսյանը և Ռ. Օհանյանը։

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում