Նորություններ

Արդեն հայտնի է «Ճանապարհորդություն հեքիաթով-2019» մրցույթի հայաստանյան հաղթողի անունը

 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Ռուսաստանի պետական մանկական գրադարանի համագործակցությամբ իրականացվող «Ճանապարհորդություն հեքիաթով-2019» միջազգային մրցույթն ամփոփվեց. մրցույթին մասնակցում էին նաև ԱՊՀ մի քանի պետությունների 10-14 տարեկան երեխաներ: Հայաստանում մրցույթին մասնակցեցին թե՛մարզային, թե՛ մայրաքաղաքի դպրոցների սաներ. ներկայացվեց ավելի քան 100 աշխատանք: Երեխաներից պահանջվում էր հորինել հեքիաթ՝ հիմնվելով ավանդական բանահյուսության վրա...
Եվ արդեն հայտնի է Հայաստանի հաղթող մասնակիցը. Դ. Ներսիսյան, 11 տ., Երևանի թիվ 171 հիմնական դպրոց, VI դասարան, հեքիաթ՝ «Ճանճի ճանապարհորդությունը»:
Մրցույթի բոլոր մասնակիցների համար լավագույն նվեր կլինի 6 երկրի հաղթողների հեքիաթների ժողովածուն՝ ազգային և ռուսերեն լեզուներով, իսկ Մոսկվայում կայանալիք պարգևատրման արարողության ժամանակ հաղթողների համար նախատեսվում են վկայագրեր և նվերներ: «Ճանապարհորդություն հեքիաթով» մրցույթի ամփոփիչ տվյալներին կարող եք տեղեկանալ Ռուսաստանի
պետական մանկական գրադարանի կայքէջում. https://rgdb.ru/home/news-archive/4829-podvedeny-itogi-mezhdunarodnogo-konkursa-puteshestvie-so-skaz...

Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում