Նորություններ

Հայաստանում կանցկացվի իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոն

 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համատեղ ս/թ մայիսից կկազմակերպի իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոն։
Մրցույթը կիրականացվի Հայաստանում պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաների շրջանում։ Մասնակիցները կասմունքեն 2 լեզվով՝ պարսկերեն և հայերեն: Մրցույթը կիրականացվի 3 փուլով՝ մարզային, մայրաքաղաքային և եզրափակիչ։ Ժյուրիի անդամները յուրաքանչյուր դպրոցից կընտրեն լավագույն ասմունքողներին` եզրափակիչ փուլի համար, որը տեղի կունենա նոյեմբերին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Մրցույթ-փառատոնը կմեկնարկի մայիսի 3-ին՝ Գյումրիից. երեխաները hանդես կգան Ֆիրդուսու «Շահնամե» պոեմից հատվածներով: Եզրափակիչ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն, մյուս մասնակիցները կստանան պատվոգրեր:
Մրցույթ-փառատոնի նպատակն է հայ երեխաներին ծանոթացնել պարսկական հարուստ պոեզիային և նպաստել հայ-պարսկական մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Մրցույթի կազմակերպիչներն
ակնկալում են հայ պատանիների շրջանում պարսկական գրականության, դասական ու ժամանակակից պոեզիայի հանրահռչակում, երկու ազգերի բարեկամության և մշակութային կայուն փոխհարաբերությունների զարգացում:

Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում