Նորություններ

«Ճանապարհորդություն հեքիաթով-2019» մանկապատանեկան մրցույթն ամփոփվեց

 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Ռուսաստանի պետական մանկական գրադարանի համագործակցությամբ 2019 թ.-ին հայտարարել էր «Ճանապարհորդություն հեքիաթով» միջազգային մրցույթը 10 - 14 տարեկան երեխաների համար, որի սահմաններում առաջարկվում էր հորինել հեքիաթներ տարբեր
թեմաներով: Մրցույթում ընդգրկված երկրների հաղթողների աշխատանքները ՌԴ նախաձեռնությամբ առաջիկայում կհրատարակվեն ընդհանուր ժողովածուով՝ ազգային և ռուսերեն լեզուներով: Մրցույթին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերի՝ Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի բազմաթիվ համայնքների և մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների սաներ: Ազգային հանձնաժողովի / նախագահ՝
գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան, անդամներ՝ մանկագիր, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխ. խմբագիր Անուշ Վարդանյան, մանկագիր Երազիկ Գրիգորյան/ կողմից ընտրվեց լավագույն տասնյակը՝
 Ներսիսյան Դավիթ, 11տ., Երևան - Ճանճի ճանապարհորդությունը
 Հարությունյան Առնակ, 13տ., Արմավիրի մարզ, ք. Արմավիր - Թե ինչպես փրկվեց աշխարհը կործանումից
 Սուքիասյան Ազատ, 13տ., Գերմանիա - Հրաշագործները և կախարդված փիսիկը
 Մանուչարյան Սոնա, 12տ., Տավուշի մարզ, գ. Վարագավան - Ճանապարհորդություն    հեքիաթով
 Սարգսյան Միլենա, 13տ, Տավուշի մարզ, գյուղ Դիտավան -Լուսավոր տղան
 Վարդանյան Էլեն, 13տ., Երևան
 Գյոդակյան Դավիթ, 13տ., Շիրակի մարզ, ք.Գյումրի
 Զախարյան Վահե, 12տ., Սյունիքի մարզ, ք.Կապան - Անտառի տղան
 Ալիխանյան Սյուզաննա, 12տ., Տավուշի մարզ, գ.Կողբ - Երազանքի ծաղիկները
 Մեյրոյան Նարե, 13տ., Շիրակի մարզ, ք.Գյումրի - Կախարդական գրիչը...
Միջազգային հանձնաժողովը այս արդյունքների հիման վրա առաջիկայում կընտրի 1 հաղթող: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը շնորհակալություն է հայտնում բոլոր փոքրիկ մասնակիցներին, մրցույթի կազմակերպիչներին և մասնագիտական հանձնաժողովին:

Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում