Նորություններ

Ավարտվեց Ազգային գրադարանային շաբաթը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց Ազգային գրադարանային շաբաթը: Ամենամյա մասնագիտական միջոցառումներն այս տարի նվիրված էին բանաստեղծ Հովհ. Թումանյանի և երգահան Կոմիտասի 150 ամյակներին: Կազմակերպվեցին ցուցահանդեսներ, վիկտորինաներ, հեքիաթապատումներ, տիկնիկային ներկայացումներ ու երաժշտական ունկնդրումներ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Թումանյանին ու հայկական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին: ԱԳՇ-ի շեշտադրումներից էին հայ երիտասարդ գրողների մասնակցությամբ հանդիպում-քննարկումները: Շաբաթի ընթացքում գրադարան այցելած դպրոցականներն ու ընթերցողները հնարավորություն ունեցան ավելի մոտիկից ծանոթանալու մեծ ազգակիցների ստեղծագործություններին, իսկ ժամանակակից հեղինակների հետ քննարկեցին նրանց գործերը՝ ստանալով մշակութային ճիշտ արժեքները գնահատելու և նրանց հետևելու հմտություններ: «Շաբաթ»-ը նշանավորվեց նաև մասնագիտական փոխայցելություններով. Ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան, եղան մայրաքաղաքի Աջափնյակի գրադարանների կենտրոնացված համակարգի, Ավ. Իսահակյանի անվան և Նոր Նորքի կենտրոնական, Շենգավիթի թիվ 32 գրադարաններում, ինչպես նաև այցելեցին Յոլյանի արյունաբանական կենտրոնում բուժվող փոքրիկներին: Գրադարան այցելեցին հարյուրավոր աշակերտներ Երևանի 19 դպրոցներից, ինչպես նաև բազմաթիվ ծնողներ, ուսանողներ և մանկավարժներ: Մասնագիտական փոխայցելության շրջանակում գրադարանը հյուրընկալեց տարբեր գրադարանների տասնյակ մասնագետների:    

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում