Նորություններ

Հանդիպում մանկագիր Ալլա Սերոբյանի հետ

Ապրիլի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում մանկագիր, ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանի հետ: Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի սաները հանդիպեցին Ալլա Սերոբյանին՝ խոսելու նրա «Վասիլը» և «Օճառիկի պայմանը» գրքերի մասին:
Հանդիպմանը ներկա էր նաև Մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը:
Ալլա Սերոբյանի խոսքով, «Վասիլը» պատմվածքը այնպիսի պատմություն է, որն իր մեջ ներառում էմարդկային այնպիսի արժեքներ, ինչպիսիք են բարությունը, ընկերասիրությունն ու նվիրվածությունը: «Համոզված եմ, որ յուրաքանչյուրդ ձեր մեջ կրում եք այդ կարևոր արժեքները: Համոզված եմ, որ այդ արժեքներն արտահայտված են նաև կենդանիների նկատմամբ ձեր վերաբերմունքով»,- ասաց նա: Երեխաները նաև խնդրեցին Ալլա Սերոբյանին հետագայում այլ ստեղծագործություններ հեղինակել, որոնք նվիրված կլինեն Երևանին, կենդանիներին, ճամփորդություններին ու բանակին:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում