Նորություններ

Հանդիպում արձակագիր Գուրգեն Խանջյանի հետ

 Ապրիլի 18-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Գուրգեն Խանջյանի հետ: Միջոցառմանը ներկա գրադարանի երիտասարդ ընթերցողները հնարավորություն ստացան գրողի հետ խոսելու ստեղծագործական
կյանք մուտք գործելու նրա որոշման մասին և քննարկելու նրա՝ «Տուր ձեռքդ, պստլո՛» վեպը: Ընթերցողներից մեկի այն հարցին, թե ինչով է պայմանավորված իր ստեղծագործություններում մարդկային փոխհարաբերությունների նկարագրության պարզությունը, գրողը պատասխանեց՝ անկեղծությամբ և իր ապրած կյանքով: «Մի օր հանկարծ պարզվեց, որ գրելը մոտիկ է ինձ: Դարձա ազատ կամ մի ուրիշ կարգի անազատ: Բայց այդ անազատը ազատության մեջ է: Ես գրում էի գիրք, գիրքը գրում էր ինձ…»,- նկատեց նա: Հարցին, թե արդյո՞ք չի փոշմանում այն կորցրած ժամանակահատվածի համար, որի ընթացքում չի ստեղծագործել. պատասխանեց, թե այդ ժամանակ էլ է ստեղծագործել՝ ապրելով այն կյանքը, որը հետագայում պետք է դառնար ստեղծագործություն:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում