Նորություններ

Հանդիպումներ ժամանակակից գրողների հետ՝ Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում ապրիլի 16-ին տեղի ունեցան հանդիպում-քննարկումներ ժամանակակից հայ գրողների հետ:
Առաջին հանդիպման հյուրը հայ երիտասարդ գրող Լևոն Նեսն էր (Հովհաննիսյան), ում «Բալզակ. մի շան պատմություն» գրքի քննարկմանը ներկա էին գրադարանի ընթերցողները և դպրոցահասակ երեխաներ:
Արդեն ավելի բարձր տարիքի ընթերցասերների համար Մհեր Իսրայելյանի հեղինակած «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» պատմվածքների ժողովածուի քննարկմանը ներկա էին ուսանողներ, միջին և բարձր տարիքի ընթերցողներ:
ԱԳՇ-ի շրջանակում իրականացվող հանդիպում-քննարկումները նպատակ ունեն մանկահասակ   և բարձր տարիքի ընթերցողների համար հասանելի դարձնել հանդիպումները ժամանակակից գրողների հետ, ճանաչելի դարձնել վերջիններին ընթերցողի համար, և հարթակ ստեղծել ընթերցող- գրող շփման առարկայական դրսևորման համար:  
Լևոն Նեսի «Բալզակ. մի շան պատմություն» գրքի քննարկումն ընթացավ բավական ակտիվ մթնոլորտում: Դպրոցականները, որոնց գրականության արտաժամյա ընթերցանության ծրագրում ընդգկրված է եղել ստեղծագործությունը, հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել հեղինակին՝ պատմվածքի՝ իրենց հետաքրքիր դրվագների վերաբերյալ պատասխաններ ստանալով: Նեսն իր հերթին նշեց, թե ուրախալի է դպրոցներում ժամանակակից գրականությանը դասաժամեր տրամադրելու գաղափարը: «Սա շատ լավ տենդենց է: Մեր ուսումնառության տարիներին չեմ հիշում նման դեպքեր. կարդում էինք միայն դասականներին: Ինձ համար մեծ պատիվ կլինի, եթե այս գիրքը շատերի համար լինի առաջինը, ովքեր այն կկարդան և պատկերացում կկազմեն գրականության մասին: Դա շատ մեծ պատասխանատվություն է: Ես փորձել եմ թե՛ գրական ոճով, թե՛ նկարազարդումներով ավելի երիտասարդ ու բծախնդիր ընթերցողների համար հետաքրքիր լինել», - ասաց երիտասարդ գրողը:  
Մհեր Իսրայելյանի «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» ժողովածուի քննարկմանը ներկա երիտասարդ ընթերցողներին հետաքրքիր էր, թե որն է ժողովածուի նման վերնագրի ընտրությունը և արդյո՞ք այն պետք է դիտարկել ժողովրդական խոսքի դրակա՞ն, թե՞ բացասական նրբերանգով: Սրան ի պատասխան Մհեր Իսրայելյանն ասաց, որ նախաբանում անդրադարձել է վերնագրի ընտրության պատմությանը. ժողովածուն ներառում է 15 պատմվածք, և պետք է ընտրվեր նրանցից մեկի վերնագիրը: Երկարատև մտորումներից հետո որոշվել է, որ ժողովածուն պետք է կրի հենց այս վերնագիրը: «Այն ինքնատիպ է, իր մեջ ամբողջացնում է գրքի բոլոր պատմվածքները: Շան բախտ ասվածը իրարամերժ ընկալում ունի հայոց լեզվում: Այն կարող է և՛ լավ, և՛ վատ առումով ընկալվել, որը հետաքրքրություն է պարունակում իր մեջ: Իսկ «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» պատմվածքում զուգահեռներ կան շան և հայ ժողովդրի ճակատագրի մասով», - պատմեց գրողը:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում