Նորություններ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մասնակցել է Բոլոնիայի ամենամյա մանկական գրքի միջազգային տոնավաճառին

Այն աշխարհի ամենամեծ մանկական գրքի հարթակն է, որտեղ հավաքվում են հրատարակիչներ, մանկագիրներ, նկարազարդողներ, թարգմանիչներ, գրադարանավարներ, ընթերցողներ: Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսին այս տարի Հայաստանի մշակույթի նախարարության տաղավարում ներկայացված էր նաև IBBY Հայաստանի և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հրատարակած գրքերը, ինչպես նաև IBBY Հայաստանի կողմից Հանս Քրիստիան Անդերսեն հեղինակավոր մրցանակաբաշխություն 2020-ին ներկայացված տիկին Նունե Սարգսյանի գրքերը: Գործուղման նպատակն էր մասնակցել IBBY գործադիր կոմիտեի ամենամյա մամլո կոնֆերանսին, որի ընթացքում ներկայացվեցին IBBY անդամ պետությունների գործունեությունը, իրականացված միջոցառումները, գործադիր կոմիտեն ներկայացրեց առաջիկա ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև հայտարարվեց Հանս Քրիստիան Անդերսեն մրցանակաբաշխության նախընտրական փուլը հաղթահարած երկրների ցանկը և մասնակիցների անունները. Հայաստանի կողմից ներկայացված մանկագիր Նունե Սարգսյանը և նկարազարդող Ռուբեն Գրիգորյանը ևս այդ ցանկում էին: Գործուղման մյուս կարևոր նպատակն էր մասնակցել IBBY Եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսին, որի թեման էր «Լեզուները Եվրոպայում. Մանկական ընթերցանությունը բազմալեզու միջավայրում»: Կոնֆերանսի հիմնական բանախոսները ներկայացրեցին թեմային առնչվող իրենց փորձը, ներկա
հրատարակիչներն իրենց տպագրած երկլեզու և բազմալեզու գրքերը աշխարհի տարբեր լեզուներով: Կոնֆերանսի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան փոքր խմբերով քննարկումներ, մտքերի փոխանակումներ կատարել և հնարավոր համագործակցային տեսլականներ ձևավորել: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից համագործակցության առաջարկ ներկայացվեց
կոնֆերանսին ներկա արաբական «Կալիմաթ» և բրիտանական բազմալեզու միջազգային «Mantralingua» հրատարակչությունների ներկայացուցիչներին հայ հեղինակների ստեղծագործությունները թարգմանել ու ստեղծել երկլեզու և բազմալեզու գրքեր աշխարհասփյուռ հայ մանուկների համար: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հայ մանուկների համար ստեղծել երկլեզու և բազմալեզու գրքեր, ի կատար կածվեն, և շուտով կունենանք
շոշափելի արդյունքներ: Տոնավաճառի օրերին տեղի ունեցան նաև հանդիպումներ՝ տարբեր երկրների մանկագիրների և նկարազարդողների հետ, քննարկվեցին համագործակցության հեռանկարային հարցեր: Բոլոնիայի գրքի տոնավաճառն իրապես կարևոր հարթակ է ծանոթանալու մանկագրության ոլորտի փոփոխություններին և զարգացումներին:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում