Նորություններ

Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը

 Ապրիլի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը, որը կազմակերպվել է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից, անց է կացվում հանրապետության բազմաթիվ գրադարաններում արդեն երկար տարիներ: Շաբաթն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանի և երգահան-կոմպոզիտոր Կոմիտասի 150 ամյակներին: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը յոթնօրյակին իր մասնակցություն կունենա իր հարկի տակ կազմակերպելով ստեղծագործությունների քննարկումներ, վիկտորինաներ, ցուցահանդեսներ, հեքիաթների ընթերցում, կոմիտասյան և ժողովրդական երաժշտության ունկնդրում և այլն: Միաժամանակ տեղի
կունենան այցելություններ հանրապետության այլ գրադարաններ՝ գրադարանավարների և գրադարանների աշխատակիցների փորձի ու գիտելիքների փոխանակման, նոր հմտություններ ձեռք բերելու և դրանք ամենօրյա աշխատանքում կիրառելու նպատակով: ԱԳՇ-ը կարևորագույն դեր ունի ժամանակակից մշակութային կյանքի համաչափ ու ժամանակաշրջանին համահունչ զարգացման գործում: Գիրքն ընթերցելու, գրքի նկատմամբ սեր, հոգատարություն և պատասխանատվություն
ունենալու ձգտումն առաջնային է մարդկանց հոգևոր ու մշակութային դաստիարակության, հետագա զարգացման և ինքնաճանաչողության ճանապարհին: Հենց այս խնդիրների լուծմանն է միտված շաբաթի ամենամյա անցկացումը:
Շաբաթը կտևի 7 օր և կավարտվի ապրիլի 22-ին:
Կից՝ ծրագիրը:

Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում