Նորություններ

Ավարտվեց Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

Ապրիլի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի փակումը. այն մեկտեղվեց ՀԳՄ անդամների և ժամանակակից մանկագիրների հետ հանդիպմամբ: Ներկա էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծուհի, «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը, արձակագիր Ռոլանդ Շառոյանը, բանաստեղծուհի Օլգա Դարյանը, բանաստեղծ, ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը, մանկագիր Սաթենիկ Ղազարյանը, մանկական գրքերի ձևավորող Մարգարիտա Փարեմուզյանը և այլոք: Բեմում մանկական գրադարանի ընթերցողներն էին, ովքեր ներկայացրեցին վերը նշված գրողների ստեղծագործությունները: Էդ. Միլիտոնյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ մանուկների հետ հանդիպումները նպատակ ունեն ևս մեկ անգամ վերաիմաստավորելու իրենց ստեղծագործությունները: Մանկագիրը երեխաների դաստիարակության գործում կարևորեց ծնողների և մանկավարժների կողմից նրանց համար լավ ու ճշմարիտ գրքերի ընտրությունը: «Ցանկանում եմ ձեզ ավյուն, եռանդ, նպատակ, ցանկություն, որ լավ մարդ դառնաք, բարի ու կարեկից լինեք: Լավ բանաստեղծությունները հորանջի դեմ են, ցանկանում եմ ձեզ այդպիսի լավ գործեր ունկնդրել», - ասաց Միլիտոնյանը՝ խոսքն ավարտելով իր նոր՝ «Բանաստեղծի օրը» մանկական ստեղծագործությամբ: «Համաշխարհային մանկական գրականությունը այսօր դեռևս չի կարողանում ստանձնել այն դերը, որ ուներ 19-20-րդ դարերում՝ դաստիարակելու, կրթելու իմաստով, և մեր երեխաները, դժբախտաբար, սկսել են քիչ ընթերցել»,- նկատեց արձակագիր Ռոլանդ Շառոյանը՝ խորհուրդ տալով ներկաներին երեխաների սերն ու հետաքրքրվածությունը գրքի ու գրականության հանդեպ վառ պահել:                                                 
«Շաբաթ»-ի նպատակային լինելն ամփոփվեց Անուշ Վարդանյանի խոսքերով. «Նման միջոցառումներին միշտ հանդիպում ենք վառվռուն աչքերով փոքրիկների և ոգևորվում նրանցով...Իսկ գրողների ամենամեծ պարգևն այն է, երբ մանկան բերանից է հնչում իրենց ստեղծագործությունը»:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում