Նորություններ

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը շարունակվում է

Ապրիլի 4-ին, Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի շրջանակում, հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանի 150 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «Թումանյանը և երաժշտությունը» խորագիրը կրող երաժշտական միջոցառում: Ներկայացվեցին դրվագներ Ամենայն հայոց բանաստեղծի կյանքից: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնի ուսանողները կատարեցին Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված «Կաքավիկ», «Սարի վրա», «Դեղնած դաշտերին իջել է աշուն» երգերը, հնչեց Գյոթեի «Վարդը» բանաստեղծությունը, «Անուշ» -ի արիան համանուն օպերայից  /կատարողներ՝ Ա. Ավագյան, Ա. Դավթյան, Ս. Հովհաննիսյան, Ս. Օվսիյան, Մ. Հովհաննիսյան, նվագակցող՝ Ե. Վարդազարյան, դասախոս՝ դոցենտ, ՀՀ վաստակավոր արտիստ Ք. Սահակյան/: 
«Էս-Էլ-Ջի» շոու բալետի սաները /գեղ. ղեկ.՝ Գոգա/ պարային համարով հանդես եկան «Ամպի տակից» երաժշտության ներքո /խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտություն՝ Ա. Տիգրանյանի/: Կ. Օրբելյանի անվան արվեստի դպրոցի «Արտույտ» թատերախմբի սաները ներկայացրեցին դրվագներ «Կիկոսի մահը» և «Բարեկենդանը» հեքիաթներից /գեղ. ղեկ.՝ Մ. Գասպարյան/: Թումանյանի կերպարը մարմնավորող դերասան Ս. Շահինյանը հատուկ շեշտեց մեծանուն բանաստեղծի խոսքերը «Թմկաբերդի առումը» պոեմից. «Գործն է անմահ, լա՛վ իմացեք, որ խոսվում է դարեդար, երնեկ նրան, որ իր գործով կապրի անվերջ, անդադար»։ Միջոցառումը վարեց երաժշտական բաժնի ընթերցող Լ.Մովսիսյանը:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում