Նորություններ

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի մեկնարկը տրվեց Սիլվա Կապուտիկյանի 100 ամյակին նվիրված միջոցառմամբ

Ապրիլի 1-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի բացումը, որը մեկնարկեց Սիլվա Կապուտիկյանի 100 ամյակին նվիրված ցերեկույթով:
«Սիլվա Կապուտիկյան-100» խորագիրը կրող միջոցառման հեղինակը գրադարանի «Հասմիկ» մանկական-երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարինե Զաքարյանն էր: Միջոցառման մասնակիցներն էին «Հասմիկ» մանկական-երաժշտական թատրոնի սաները, գրադարանի ակտիվ ընթերցողները:
Ցերեկույթի ընթացքում հնչեցին Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններից հատվածներ, նրա գործերի հիման վրա գրված երաժշտական կատարումներ, ներկայացվեցին մեծանուն բանաստեղծուհու կյանքի դրվագներ՝ ներառելով Կապուտիկյանի ստեղծագործական ուղու մեկնարկի մասին հատվածներ:
Մանկական բանաստեղծությունները Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործական կյանքում ուրույն տեղ են ունեցել՝ տասնամյակներ շարունակ լինելով ոչ միայն հայ, այլև՝ օտարազգի ընթերցողի ուղեկիցը, տարբեր սերունդների բազմահազար մանուկների հոգում սերմանելով բարին, վեհն ու գեղեցիկը:
Գրադարանի փոքրիկ ընթերցողների և «Հասմիկ» մանկական-երաժշտական թատրոնի սաները հանդիսատեսին ներկայացրեցին փոքրիկ մանրապատումներ՝ Ս. Կապուտիկյանի «Փոքրիկ Արա, ականջ արա» մանկական բանաստեղծությունների ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունների հիման վրա:
Ապրիլի 1-ին գրադարանի այցելուները նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու «Տեքստ-կոնտեքստ» և «Տարվա հոբելյաններ» ցուցահանդեսներին: Առաջինը գրադարանի նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունն է, իսկ երկրորդը՝ այս տարվա հոբելյարներին է նվիրված` նրանց գրքերի ու ասույթների ցուցադրութամբ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում