Նորություններ

Ապրիլի 1-ից կմեկնարկի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

Ապրիլի 1-ին Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանում տեղի կունենա Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի բացումը։ Գիրքը սեր է, իմաստություն, մշակույթ։ Երեխաների մեջ ընթերցասիրություն սերմանող, մշակութային կյանքի հյուլեն դառնալու, նորն ու հինը նորովի ճանաչելու մանկապատանեկան այս շաբաթի փակումը տեղի կունենա ապրիլի 5-ին։ Այս տարի կայանալիք միջոցառումների ծրագրում ընդգրկված են ցուցահանդեսներ, խաղ-մրցույթներ, երաժշտական ցերեկույթներ, կոմիտասյան երաժշտության ունկնդրում, գրական հոբելյանների մասին էլեկտրոնային ծանոթացումներ և հանդիպումներ երիտասարդ գրողների հետ։  Բացման օրը գրադարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու գրադարանի նկարչական ստուդիայի սաների աշխատանքներին։ Փակման օրը՝ ապրիլի 5-ին, Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանում տեղի կունենա Հովհ. Թումանյանի պատմվածքների ընթերցանություն։ Սպասվում են անհատական և խմբային այցելություններ:
Սիրով հրավիրում ենք մասնակից դառնալու գրադարանում կայանալիք մանկապատանեկան տոնին։
Կից՝ ծրագիրը:

Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում