Նորություններ

«Ճանապարհորդություն հեքիաթով» միջազգային մրցույթը մոտենում է ավարտին

2019 թ.-ի ապրիլի 2-ը մրցութային աշխատանքների ընդունման վերջին օրն է: Մրցույթն իրականացվում է Ռուսաստանի պետական մանկական գրադարանի համագործակցությամբ և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Մրցույթի նպատակն է աշխարհի ժողովուրդների հեքիաթների ուսումնասիրության օգնությամբ գիտակցել սեփական մշակույթի հարստությունը և ծանոթանալ հարևան երկրների մշակույթին: Մասնակից երկրների 10 - 14 տարեկան երեխաներին հնարավորություն է տրվել ավելին իմանալ մյուսների և պատմել իրենց մասին. նրանք կարող են հորինել հեքիաթ՝ հիմնվելով ժող. հեքիաթների (կախարդական, կենցաղային, կենդանիների մասին) ազգային հնարանքների վրա: Կարելի է ընտրել հեքիաթի ավանդական սկիզբ և շարունակել կամ հորինել հենց սկզբից... Մրցույթի դրույթներին համապատասխան այն կիրականացվի ազգային և միջազգային փուլերով. միջազգային փուլին ընդունվում են հեքիաթներ մասնակից երկրների լեզուներով:
Մինչև ապրիլի 20-ը ազգային հանձնաժողովներն իրենց երկրներում կընտրեն 3 հեքիաթ, այնուհետև միջազգային հանձնաժողովն ամեն երկրից կառանձնացնի մեկական հաղթողի, որոնց անունները կհրապարակվեն Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Ռուսաստանի պետական մանկական գրադարանների և ԱՊՀ մյուս մասնակից պետությունների գրադարանների կայքերում:
Հաղթողները Մոսկվայում հանդիսավոր արարողության ընթացքում կպարգևատրվեն նվերներով և դիպլոմներով, իսկ մրցույթի բոլոր մասնակիցների համար նվեր կլինի հաղթողների հեքիաթների ժողովածուն, որում հեքիաթային պատմությունները կհրատարակվեն՝ բնագիր/ազգային և ռուսերեն լեզուներով:

Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում