Նորություններ

Վերսկսենք երաժշտություն լսել վինիլային սկավառակով

Մարտի 15-ին՝ ժամը 15:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Վերսկսենք երաժշտություն լսել վինիլային սկավառակով» խորագրով միջոցառում. այն իրականացվեց Կոմիտասի ծննդյան 150 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Գրադարանի տնօրեն Ռ. Տոնոյանը ներկայացրեց գրադարանում վինիլային սկավառակով երաժշտություն ունկնդրելու բազմամյա նախապատմությունը և ձայնադարանի գործունեությունը, լավագույն հնչողությամբ մեղեդի լսելու կարևորությունը: Ելույթով հանդես եկան «Garage Vinyl Store» ընկերության կազմակերպիչներ դերասան Ս. Ջանիբեկյանը և Գ. Վահրամյանը, երգիչ Ա. Իսպիրյանը, հաղորդավար Ա. Մարգարյանը: Ներկայացվեց նվագարկիչների ստեղծման և զարգացման համառոտ պատմությունը, հնչեց հատված Կոմիտասի «Մոկաց Միրզա»-ից, ճեմասրահում սահադիտումով ցուցադրվեցին ձայնադարանի լուսանկարներն ըստ տարիների:
Բարձրորակ հնչողությամբ երաժշտություն ունկնդրելու մշակույթը վերականգնելու համար «Garage Vinyl Store» ընկերության անդամները՝ գրադարանի նախկին ընթերցողները, գրադարանին նվիրաբերեցին բազմաֆունկցիոնալ նոր նվագարկիչներ:
Միջոցառման նպատակն էր վերականգնել «վինիլային երաժշտություն» լսելու մշակույթը. օրվա ընթացքում մայրաքաղաքի երաժշտական դպրոցների սաները, երաժշտասերները ձայնադարանում ունկնդրեցին «վինիլային երաժշտություն»:
 

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում